Թերթը նախորդ համարներից մեկում նշել էր, որ «Հայաստան» հանրախանութի սեփականատեր Փայլակ Հայրապետյանը մեկնել է Աֆրիկա` Սիեռե Լեոնե` տեղում ծանոթանալու ալմաստի հայտնի գործի մանրամասներին:

«Ինչպես հայտնի է, գործարար Աշոտ Սուքիասյանի հետ համատեղ բիզնես սկսելու գործում Փ. Հայրապետյանը, ըստ իր հայտարարության, 12 մլն դոլար է «կորցրել»: Մեր աղբյուրների հավաստմամբ` Փ. Հայրապետյանը եղել է տեղում, համոզվել, որ իր փողերի մի զգալի մասը իսկապես ներդրվել է ալմաստի գործում (համենայն դեպս հանքերի տարածքները վարձակալված են եղել), սակայն անբարենպաստ պայմանների պատճառով հազարավոր հեկտար տարածքներում աշխատանքներ չեն ընթանում, հորդառատ անձրեւների սեզոն է:
Ի դեպ, հետաքրքիր է, որ եթե Ա.Սուքիասյանը «կրուպնի քցել է» Հայրապետյանին, ապա ինչու է վաճառքի հանել իր անշարժ գույքը: Համենայն դեպս վաճառվում է նրա «Ձորագյուղ» ռեստորանային համալիրը»,- գրում է «Հայացքը»: