ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա առաջին ութ ամիսներին ինքնաթիռով Հայաստանից մեկնել եւ չի վերադարձել մոտ 59 հազար ուղեւոր: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Անցած տարվա նույն ժամանակահատվածում ինքնաթիռով մեկնած եւ չվերադարձածների թիվը շուրջ 62 հազար է եղել: Ակնհայտ է, որ այս տարի ինքնաթիռով մեկնած եւ չվերադարձածների թվի երեք հազարով նվազելը պայմանավորված է շուրջ հինգ հազար սիրիահայերի Հայաստան գալու հանգամանքով: Բացի այդ, Ռուսաստան մեկնող քաղաքացիների գերակշիռ մասը նախընտրում է ավտոբուսով մեկնել, ինչը 8-ից 9 անգամ ավելի էժան է: Իրական պատկերը պարզ կդառնա, երբ հրապարակվի բոլոր տրանսպորտային միջոցներով մեկնածների եւ ժամանածների մասին տեղեկատվությունը»,- գրում է «Հայկական ժամանակը»:




























