ԱԺ ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանն էլի իրեն ԲՀԿ «միապետ» է երեւակայել ու «Ազատություն» ռադիոկայանով հայտարարել է, որ ԲՀԿ-ն այս հոկտեմբերին կհայտնի իր դիրքորոշումը նախագահական ընտրությունների վերաբերյալ: Այդ մասին գրում է «Իրավունք» թերթը։

«Թե որքանով են պարոն Օսկանյանի «7-րդ զգայարանի հավաստի տվյալները» համապատասխանում իրականությանը` «Իրավունքը» պարզեց ԲՀԿ մամուլի պատասխանատու, ԱԺ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից:

«-Պարոն Ուրիխանյան, Վարդան Օսկանյանի հայտարարությունը ճշմարտությո՞ւն է, թե՞ զուտ իր կարծիքն է հայտնել։

- Յուրաքանչյուր խմբակցության անդամ կամ քաղաքական խորհրդի ներկայացուցիչ իրավասու է սեփական դատողություններն անել։ Բայց խմբակցության անունից որեւէ բան նախագահական ընտրությունների հետ կապված պաշտոնապես չի հնչելու, մինչեւ չընդունվի որոշում եւ պաշտոնական հայտարարություն չարվի...

-  Ըստ Ձեզ, հնարավո՞ր է, որ Վ. Օսկանյանը լինի ԲՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածուն, թե՞ դա բացառված է։

-  Նախագահական ընտրություններին, հենց որ պատեհ պահը գա, ամեն ինչ կասենք եւ կխոսենք այդ առնչությամբ։

- Ամեն դեպքում, Դուք չե՞ք բացառում այդ տարբերակը։

- Ես ոչ բացառեցի, ոչ էլ չբացառեցի, ուղղակի ոչինչ չպատասխանեցի»,- մեջբերում է «Իրավունքը»։