Հայիթիում ուժեղ երկրաշարժի արդյունքում զոհվել է մի քանի հարյուր մարդ։ Արեւմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ, հազարավոր մարդիկ էլ դեռեւս գտնվում են փլատակներում։
ИТАР-ТАСС- ը հաղորդում է, որ Հայիթիի մայրաքաղաք Պորտ -օ -Պրենսեի խոշոր հյուրանոցներից մեկի փլատակների տակ հնարավոր է՝ մնացած լինեն 200-ից ավելի մարդիկ։
Ֆրանսիայի համագործակցության եւ ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար Ալյոնա Ժյուանդեի խոսքով, արդեն չորեքշաբթի օրը Հայիթի կուղեւորվեն երկու ինքնաթիռներ՝ մարդասիրական օգնությամբ։
Երկրաշարժի պատճառով վնասվել է նաեւ Հայիթիում ՄԱԿ-ի խաղարարար առաքելության շենքը, աշխատակիցներից շատերը համարվում են անհետ կորած։
Հիշեցնենք, որ Կարիբյան ավազանի ողջ պատմության ընթացքում ամենաուժեղ երկրաշարժը եղել է Հայիթիում՝ հունվարի 12-ին, սկզբից 7, այնուհետեւ 5,9 եւ 5,5 բալ ուժգնությամբ։



























