Այսօր՝սեպտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Տավուշի  թղթակիցը, ժամը 01:00-ի սահմաններում Դիլիջանի ոլորաններում մեքենա է ձորն ընկել: Նախնական տվյալներով մեքենան դուրս է եկել թունելից եւ Դիլիջան ընթանալիս մի քանի ոլորան իջնելուց հետո կորցրել է կառավարումը եւ ընկել ձորը:

Նախնական տվյալներով մեքենայում եղել է 2 հոգի: NEWS.am-ի Տավուշի թղթակցի հետ զրույցում մարզային փրկարական վարչության դիսպետչերական կետից հայտնեցին, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս պահի դրությամբ հայտնի է միայն, որ մեքենան եղել է «Մազդա» մակնիշի 30 DD 001 համարանիշի:

Փրկարար ծառայությունից նաեւ հայտնեցին, որ վթարի ժամանակ մեքենայում գտնվող վարորդը եւ ուղեւորը հասցրել են դուրս գալ մեքենայից: Բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան: Մանրամասները՝ առաջիկայում: