Տավուշի մարզի Դիլիջանի թունելի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել սեպտեմբերի 15-ին ժամը 01.10-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռեւս չպարզված հանգամանքներում «Մազդա» մակնիշի ավտոմեքենան (վարորդ 22-ամյա Աղվան Ավագյան) դուրս է եկել երթեւեկելի մասից, սահել եւ արգելափակվել երկու ոլորանների միջեւ` ծառերի մեջ: Դեպքի վայրում են գտնվել ՃՈ աշխատակիցները, ովքեր տեղում կիրականացնեն հերթապահություն: Ավտոմեքենայի դուրս բերման աշխատանքները սկսվել են առավոտյան, հատուկ տեխնիկայի ներգրավմամբ: Զոհեր եւ տուժածներ չկան:





























