Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են համագործակցել առաջին թուրքական ատոմակայանի շինարարության հարցում: Հունվարի 13-ին իրենց ստորագրությունները փաստաթղթի տակ դրել են Ռուսաստանի փոխվարչապետ Իգոր Սեչինն ու Թաներ Յըլդըզը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Համաձայնագիրը ստորագրված է երկու երկրների վարչապետների՝ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այսօր կայացած բանակցությունների արդյունքում:
Ինչպես հիշեցնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Միջերկրական ծովափին ատոմակայանի կառուցման տենդերի մասին Թուրքիան հայտարարել էր դեռ 2008թ.-ին: Նրա միակ մասնակիցը դարձավ ռուս-թուրքական կոնսորցիումը:



























