Գյումրիի քաղաքապետի պաշտոնում առաջադրված Սպարտակ Պետրոսյանը, որը ստացել էր ամենաքիչ ձայները՝ 2130, այժմ էլ, հնարավոր է, որպես պատգամավորի թեկնածու իր թեկնածությունն առաջադրի թիվ 35 ընտրատարածքում։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Այդ մասին նշել է ինքը՝ Սպարտակ Պետրոսյանը. «Չեմ բացառում, որ կառաջադրեմ իմ թեկնածությունը, այս պահին կան հարցեր, որոնք վերլուծման եւ քննարկման կարիք ունեն, համապատասխան որոշում կընդունեմ ավելի ուշ»,- գրում է «Ժամանակը»։




























