Երեկ` սեպտեմբերի 17-ին Նորագավիթում տղամարդու դիակ են են գտել կախված վիճակում: NEWS.am-ին հասած տեղեկություններով` վերջինս եղել է տվյալ թաղամասի 45-ամյա մի բնակիչ: Տղամարդուն ճանաչողները մեր թղթակցի հետ զրույցում նշել են, չի բացառվում, որ տեղի ունեցածը սպանություն լինի, թեեւ քննարկվում է նաեւ ինքնասպանության վարկածը: Նախնական տեղեկություններով, տղամարդը վերջին շրջանում լուրջ խնդիրներ է ունեցել:

Դեպքի վերաբերյալ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ոստիկանությունից մանրամասներ չհայտնեցին, միայն հաստատեցին, որ տղամարդու դիակ է հայտնաբերվել եւ կատարվում է նախաքննություն: