Շիրակի մարզում 51-ամյա Ս. Վ-ն վերադառնալով տուն կնոջից տեղեկացել է, որ հարեւանը կնոջը անպարկեշտ առաջարկություն է արել եւ հարվածելով հեռացել է: Ինչից հետո ամուսինը գնացել է հաշիվները պարզելու եւ վեճի ընթացքում անգուշաբար հրել է Ա.Հ-ին, ով աստիճաններից վայր ընկնելով մահացել է: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացանք, որ սույն գործը քննվում է իրենց մոտ:

51-ամյա Ս. Վ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ աշխատանքից վերադառնալով կնոջից տեղեկացել է, որ հարեւան շենքի բնակիչ Ա.Հ-ը ոգելից խմիչքներ օգտագործած վիճակում եկել է իր տուն անպարկեշտ առաջարկություն արել կնոջը,հարվածելով հեռացել է:Կատարվածի առնչությամբ Ա.-ից պարզաբանումներ պահանջելու նպատակով վիճել է նրա հետ,անզգուշաբար հրել է աստիճաններով ներքեւ, որի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներից, գիտակցության չգալով Ա.Հ-ը հիվանդանոցում մահացել է:

Դատարանը Ս.Վ-ին հանցավոր  է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 109 հոդվածի 1-ին մասով եւ դատապարտել ազատազրկման 2 տարի ժամկետով: