Սեպտեմբերի 21-ին, ժամը 14.06-ին ահազանգ է ստացվել, որ Մուրացան փողոցում գտնվող ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, կա պայթուցիկ սարք:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը: Իրավիճակի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: