Այս տարվա առաջին ութ ամիսների ընթացքում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից մեկնել են 581 հազար 218 մարդ` նախորդ տարվա 554 հազար 685-ի դիմաց: Տարբերությունը կազմում է 26 հազար 533 ուղեւոր:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պաշտոնական կայքի համաձայն, հաշվետու ժամանակահատվածում Հայաստան է ժամանել 529 հազար 386 մարդ, մինչդեռ նախորդ տարվա առաջին ութ ամիսներին` 496 հազար 824 մարդ: