Այսօր Երկրագնդի մի քանի վայրերում հնարավոր կլինի տեսնել 2010 թվականին Արեւի առաջին խավարումը: Դա այսպես կոչված օղակաձեւ խավարում է, որի ժամանակ Լուսինը ծածկում է Արեւը ոչ ամբողջությամբ, որի արդյունքում Լուսնի ծայրերից երեւում է պայծառ արեւային օղակը, որը շրջապատում է Լուսնին:
Այս երեւույթը կարող են տեսնել միայն Եվրոպայի հարավ արեւելքում, Ասիայում (բացի նրա հյուսիսարեւելյան հատվածից), Աֆրիկայի արեւելյան հատվածից, Խաղաղ օվկիանոսի արեւմտյան եւ Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասերից:
Երեւանի ժամանակով 8:05-ին Լուսնի կիսաստվերը հասել է Երկրագնդի մակերեւույթին, փակելով Աֆրիկայի մեծ մասը, Բալկաններն ու Թուրքիան ընդգրկող շերտը:
Օղակաձեւ խավարումը տեղի է ունենում, երբ խավարման ժամանակ Լուսինը համեմատաբար մոտ է գտնվում Երկրին եւ լուսնի օղակն ավելի փոքր է, քան Արեւինը եւ չի կարողանում ամբողջությամբ ծածկել այն: Օղակաձեւ խավարման ժամանակ երկինքը լուսավոր է մնում, աստղեր չեն հայտնվում եւ Արեւի թագը դիտել հնարավոր չէ:




























