Ֆլորիդայի Քենեդիի անվան Տիեզերական կենտրոնի անգարում, որտեղ նախաթռիչքային փորձարկումներ է անցնում բազմակի օգտագործման Discovery տիեզերանավը, հայտնաբերվել է կոկայինի փաթեթ:
Ինչպես հաղորդում է AFP-ն, վկայակոչելով NASA-ի ներկայացուցիչներին, տիեզերագնացության գերատեսչությունը քննություն է անցկացնում աննախադեպ միջադեպի կապակցությամբ: Աղբյուրի տվյալներով, փաթեթը հայտնաբերվել է հենց տիեզերակայանի մոնտաժային-փորձարարական մասնաշենքում:
Թմրանյութերից կախվածության թեսթն արդեն անցել են տիեզերակայանի 200 աշխատակիցներ: NASA-ի ներկայացուցիչները նշել են, որ դեռ որեւէ ապացույց չկա, որ աշխատակիցներից որեւէ մեկը աշխատանքի պահին եղել է թմրանյութերի ազդեցության տակ:
NASA-ում վստահեցնում են, որ առավելագույն ջանքեր կգործադրեն փաթեթի տիրոջը գտնելու համար:




























