Թերթը գրում է. «Մենք տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 20-ին լրացել է ԱԺ կանոնակարգ-օրենքով նախատեսված 15-օրյա այն ժամկետը, որի ընթացքում Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը կարող էր հետ վերցնել պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին ներկայացրած իր դիմումը։ Երեկ, սակայն, ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Հրայր Զորյանը մեր թղթակցին պարզաբանել է, որ կանոնակարգ-օրենքով նախատեսված 15-օրյա ժամկետից անհրաժեշտ է հանել հանգստյան եւ տոն օրերը։
Այս դեպքում ստացվում է, որ Ռուբեն Հայրապետյանն իր դիմումը հետ վերցնելու համար դեռ մինչեւ սեպտեմբերի 28-ը ներառյալ ժամանակ ունի։ Զորյանն ասել է նաեւ, որ երեկվա դրությամբ Ռուբեն Հայրապետյանն իր դիմումը հետ չէր վերցրել»,- գրում է «Հայկական ժամանակը»:




























