ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունվարի 20-ին տարածաշրջանային այցի շրջանակներում այցելելու են Հայաստան: Այդ մասին NEWS.am-ին հայտնի է դարձել դիվանագիտական աղբյուրներից:

Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ, հանդիպումների ժամանակ քննարկվելու են երկու երկրների նախագահների հաջորդ հանդիպման կազմակերպման հարցերը: Դեռ հայտնի չէ՝ կայցելե՞ն արդյոք համանախագահները Ստեփանակերտ: Սակայն, ինչպես ավելի վաղ ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը հայտնել էր ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը, միջնորդներն այցի ընթացքում լինելու են Հայաստանում եւ Ադրբեջանում: