«Թեեւ Freedom House-ը հեղիանակավոր իրավապաշտպան կազմակերպություն է, սակայն նրա տված գնահատականները միշտ չէ, որ օբյեկտիվ են»: Հունվարի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Ամերիկյան Freedom House իրավապաշտպան կազմակերպության վերջերս ներկայացրած զեկույցը, որտեղ նշվում է, որ Հայաստանը 8 տարի շարունակ որեւէ առաջընթաց չի արձանագրում ժողովրդավարության ուղղությամբ, եւ Հայաստանը համարում է որպես «մասամբ ազատ» երկիր, Շարմազանովը ասաց, թե համամիտ չէ այս գնահատականին եւ իբրեւ ժողովրդավարության օրինակ բերեց անցած տարի արված համաներումը։