Սեպտեմբերի 25-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը Խոսրովի արգելոցի «Կաքավաբերդ» կոչվող հատվածում անհայտ անձանց կողմից կատարվել է ապօրինի որս:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ սեպտեմբերի 26-ին «hetq.am» ինտերնետային կայքէջում տեղադրված տեսանյութի հիման վրա դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները Խոսրովի պետական արգելոցից դուրս` Լանջազատ գյուղի համայնքային արոտավայրում, հայտնաբերել են մոխիր, 2 դատարկ օղու շիշ եւ պոլիէթիլենային տոպրակ` արնանման հետքերով:
Հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն:




























