Հայաստանը ներկա դրությամբ տարբեր միջազգային կազմակերպությունների պարտք է ութ միլիոն դոլար` անդամավճարների տեսքով: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

«Այս փաստը երեկ հաստատել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շ. Քոչարյանը` Աժ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ:
Նա հրաժարվել է ասել, թե որ կազմակերպությունների անդամավճարների գծով են պարտքեր կուտակվել, փոխարենը մխիթարել է, թե դեռ չի եղել մի դեպք, երբ պարտքերի պատճառով ՀՀ-ն որեւէ կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկված լինի»,- գրում է «Հայկական ժամանակը»: