Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Փոլուխովը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Բյուլ-Բյուլ Օղլին արտահայտել է պաշտոնական Բաքվի տեսակետը:
«Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը նամակ է հղել ՌԴ ԱԳՆ-ին, որտեղ ներկայացվում ադրբեջանական կողմի դիրքորոշումը: Դեսպանատունը ոչինչ չի անում, առանց համաձայնեցնելու երկրի ԱԳՆ-ի հետ:
Դեսպանը չի կարող ներկայացնել միայն դեսպանատունը: Նրա կողմից արտահայտվող կարծիքը դա պաշտոնական Բաքվի տեսակետն է»,- ասել է Փոլուխովը:
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ դեսպան Բյուլ-Բյուլ Օղլին դեկտեմբերին հայտարարել էր, որ ռազմական ճանապարհով ԼՂ խնդրի լուծման պարագայում ՀԱՊԿ-ի խառնվելն այդ հարցին անհնար է՝ իրավական առումով, այդ կազմակերպության քարտուղարությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ քննադատության էր ենթարկել Ադրբեջանի դեսպանի՝ պատերազմի կոչեր պարունակող հայտարարությունը:




























