Սեպտեմբերի 29-30-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել հանրապետության խոտածածկ տարածքներում հրդեհների վերաբերյալ:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ մասնավորապես` Լոռու մարզի Վանաձորի հեռուստաաշտարակի մոտ («Քյոխվալու» հանդամասում) այրվել է 0,8 հա, Վանաձոր–Ալավերդի ավտոճանապարհին (Քարաբերդ գյուղի մոտ)` 4200 քմ, Գուգարք գյուղում` 10 հա խոտ եւ 1 հա բուսածածկ տարածք, Կոտայքի մարզի «Հրազդան» ՀԷԿ-ի մոտ` 4000 քմ, Սոլակ եւ Քաղսի գյուղերի միջնամասում` 67 հա, Հանքավան գյուղին հարակից սարալանջին` 20 հա, Ֆանտան գյուղին հարակից Գութանասար լեռան լանջին` 253 հա, Երեւան–Սեւան ավտոճանապարհին (տարբեր օջախներում)` 10 հա եւ 4 հա, Արագածոտնի մարզի Լեռնապար գյուղի մոտ` 90 հա, Գեղաձոր գյուղի վարելահողերում` 80 հա, Ագարակ գյուղին հարակից սարալանջին` 45 հա բուսածածկ տարածք եւ մրգատու այգիներ, Շիրակի մարզի Ձորակապ գյուղում` 1500 քմ, Սյունիքի մարզի Սյունիք գյուղի գերեզմանատանը` 6000 քմ խոտ։
Հրդեհները մեկուսացվել են ու մարվել:





























