Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն գլխավորում է աշխարհի ամենաաղտոտված քաղաքների ցանկը, որը կազմել է միջազգային, վարկանիշային NYC Partnership ընկերությունը։

Ընկերության պաշտոնական կայքում գրված է, որ ցանկը կազմելիս նրանք հաշվի են առել օդի աղտոտվածությունը, խմելու ջրի պիտանելիությունը, թափոնների վերամշակման, բժշկական ծառայություների հասանելիությունը, ինչպես նաեւ վարակիչ հիվանդությունների առկայությունը։ Ցանկում հիմնականում ընդգրկվել են աֆրիկյան մի շարք մեգապոլիսներ եւ ասիական պետությունների մայրաքաղաքներ։ Մոսկվան (Ռուսաստան) հայտնվել է 12-րդ տեղում, Բիշքեքը (Ղրղզստան)՝ 16-րդ, Բաղդադը (Իրաք)՝ 20-րդ, Ալմաթին (Ղազախստան)՝ 25-րդ, Թեհրանը (Իրան)՝ 29-րդ տեղում։

Հարկ է նշել, որ 2008 թվականին եւս Բաքուն ամենաաղտոտված քաղաքների ցանկում զբաղեցնում էր առաջին «պատվավոր» հորիզոնականը։