Երեկ ԱԺ-ում ոչ միայն ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին անձեռնամխելիությունից զրկելու եւ մեղադրյալ դարձնելու հարցն էր քննարկվում, այլեւ հարսանեկան հրավիրատոմսեր էին բաժանում Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Ամուսնացողը ՀՀԿ-ական գեներալ Սեյրան Սարոյանի որդին է՝ Զարզանդ Սարոյանը։ Հարսանիքը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին՝ Օջախ ռեստորանում։ Ի դեպ, երեկ թե Սեյրան Սարոյանը, թե Մանվել Գրիգորյանը միահամուռ կերպով մասնակցեցին Օսկանյանին անձեռնամխելիությունից զրկելու առթիվ քվեարկությանը»,- գրում է «Ժամանակը»:





























