Ստամբուլի Լեւենտ թաղամասում կազմակերպվել է հակաիսրայելական հանրահավաք եւ երթ մինչեւ Իսրայելի հյուպատոսություն։ Թուրքական Iha կայքէջի փոխանցմամբ՝ «Եղբայրության պլատֆորմ» անունը կրող մոտ 1000 հոգանոց խումբը ոստիկանական խիստ հսկողության ներքո շարժվել է դեպի Ստամբուլում Իսրայելի հյուպատոսարանի շենք։

Հյուպատոսարանի դիմաց հավաքվածները ձեռքներին պահում էին Իսրայելի ռազմական հարձակումներից տուժած Գազայի հատվածից նկարներ։ Հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցողները խիստ քննադատել են այդ պահին այցով Թուրքիայում գտնվող Իսրայելի պաշտպանության նախարարին եւ մյուսներին՝ Գազայի վրա հարձակումների համար։