Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն այսօր՝ հունվարի 18-ին մեկօրյա պաշտոնական այցով կժամանի Իրան:
Ինչպես հայտարարել է ԱԳՆ ղեկավարի տեղակալ Նինո Կալանդաձեն՝ երկուշաբթի կայացած ճեպազրույցում, Վաշաձեն բարձր մակարդակով մի քանի հանդիպումներ կունենա:
Կալանդաձեի խոսքով, հանդիպման ընթացքում կողմերը քննարկելու են ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության հարցեր:




























