Եկող շաբաթ ԱԺ հանձնաժողովներում սկսվելու են բյուջե 2013-ի քննարկումները։ Որոշ տեղեկություններով, ԲՀԿ-ն չի մասնակցելու կառավարության ներկայացրած բյուջեի քննարկումներին։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։

«Սպասվում է, որ կոշտ քննադատությամբ հանդես կգա ՀԱԿ-ը, թեեւ ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը հանրապետությունում չէ։ Հիշեցնենք, որ նվազագույն աշխատավարձը եկող տարի նախատեսվում է բարձրացնել ընդամենը 2.500 դրամով։ Այսպիսով, ՀՀԿ-ն համարյա միայնակ է կառավարության բյուջեի պաշտպանության գործում։ Ի դեպ, բյուջեի կատարողականը եւս համարյա միայնակ ընդունեց խորհրդարանում»,- գրում է «Ժամանակը»։