Երեւանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախկին խաղացող Արտակ Ալեքսանյանը իր ունակությունները նոր ակումբում` Եկատերինբուրգի «Որալի» կազմում վատ չի ներկայացնում: Թուրքիայի Քարավանսարայ քաղաքում անցկացվող ուսումնամարզական հավաքի ժամանակ «Ուրալը» ընկերական հանդիպում է անցկացրել ղազախական «Օրդաբասի» ակումբի հետ: Խաղն ավարտվել է 1:1 հաշվով, իսկ Արտակ Ալեքսանյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ:
Նշենք, որ ղազախական թիմը օրերս հանդիպել է Դոնեցկի «Մետալուրգի» հետ, որի կազմում խաղում է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանը, ով այդ խաղում աչքի է ընկել եւ լավ խաղ ցուցադրել:




























