Պերուի Գերագույն դատարանը երկրի նախկին նախագահ Ալբերտո Ֆուխիմորիին դատապարտել է 7.5 տարվա ազատազրկման։ Հետաքննության տվյալներով, նա 15 մլն դոլար կաշառք է տվել Պերուի Ազգային հետախուզական ծառայության նախկին ղեկավարին, որպեսզի վերջինս չհրապարակի երկրի իշխանությունների վերին օղակներում տիրող կոռուպցիայի մասին։
Ավելի վաղ Ֆուխիմորին արդեն 2 պատժաժամկետ էր ստացել։ Առաջինը 2007-ին 6 տարով՝ Մոնտեսինոսի կնոջ բնակարանում անօրինական խուզարկության համար, իսկ երկրորդ պատժաժամկետը՝ 25 տարի, նա ստացել է 2009-ի ապրիլին «Մահվան գումարտակներ» գաղտնի խմբեր ստեղծելու համար, որոնք մեղավոր են ճանաչվել 90-ականների սկզբներին 25 մարդու սպանության համար։



















