Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն ու Բուլղարիայի Հանրապետության Վելիկո Տարնովո քաղաքի քաղաքապետ Դանիել Պանովը մշակույթի, զբոսաշրջության, քաղաքաշինության, կրթության, գիտության, տնտեսության եւ հանրային կյանքի այլ բնագավառներում համագործակցության վերաբերյալ պայմանագիր ստորագրեցին: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են Էջմիածնի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից:

Պայմանագիրը ստորագրվեց Վելիկո Տարնովոյում, որը ժամանակին եղել է նաեւ հոգեւոր կենտրոն: Էջմիածինն արդեն ունի 7 քույր քաղաք: Մինչ այժմ Էջմիածինը բարեկամության պայմանագրեր ուներ Ֆրանսիայի Իսկ Լե Մուլինո, ԱՄՆ-ի Ֆրեզնո, Ռուսաստանի Դաշնության Պետրոզավոդսկ եւ Սերգիեւ Պոսադ, ԼՂՀ Հադրութ եւ Մարտակերտ քաղաքների հետ: Նախկինում բարեկամ քաղաքներ կային ԼՂՀ-ում, Ռուսաստանում, անգամ՝ օվկիանոսից այն կողմ: Իսկ Արեւելյան Եվրոպայում Վելիկո Տարնովոն Էջմիածնի առաջին քույր քաղաքն է: