«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից «Ժամանակ» թերթը երեկ հետաքրքրվել է, թե կապերը պահո՞ւմ է «ՆԻԳ Ապարան» հայրենակցական միության հետ։

«Հայտնի է, որ նա արմատներով ապարանցի է եւ գլխավոր դատախազի գլխավորած միության անդամ։ «Ես սամբոյի ըմբշամարտի ֆեդերացիայի հետ էլ եմ իմ կապերը պահում։ Ես ընդհանրապես իմ բոլոր կապերը չեմ խզում»,- ի պատասխան հայտարարեց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ այժմ զբաղվում է սամբոյով եւ սամբո ըմբշամարտի տեսություն եւ մեթոդիկա է դասավանդում ֆիզկուլտուրայի ինստիտուտում։ «Այնպես որ, ես որեւէ կապ երբեւէ չեմ խզում, եթե իհարկե դրա անհրաժեշտությունը չկա ինչ-ինչ պատճառներով»»,- մեջբերում է «Ժամանակը»: