«168 ժամ» թերթի թղթակցի հետ զրույցում երեկ ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության ծառայության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Բաբկեն Պիպոյանն ասել է. «Այո, նախագահի վերահսկողության ծառայությունը մեզ մոտ ստուգումներ է իրականացնում: Դա սովորական աշխատանքային պրոցես է: Ամեն տարի էլ նման ստուգումներ տեղի են ունենում»:
«Մեկնաբանելով այն լուրերը, թե հնարավոր է` ստուգումների ավարտին ծառայության ներկայիս պետ Աբրահամ Բախչագուլյանը, լքի իր պաշտոնը, Բ.Պիպոյանն ասել է. «Դա զուտ ինչ-որ լրագրողի ենթադրություն է, որը չի համապատասխանում իրականությանը: Նմանատիպ ստուգումներն առաջին անգամ չէ, որ իրականացվում են: Այնպես որ, պետք է սպասել արդյունքներին, բայց սա սովորական պրոցես է: Ոչ մի անսովոր բան չկա»»,- մեջբերում է «168 ժամը»:





























