Հոկտեմբերի 12-ին, ժամը 13.25-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Արտաշատ քաղաքի մի տնից բերման են ենթարկվել նախկինում դատված, 21-ամյա Կամո Չ.-ին եւ 52-ամյա Սարգիս Հ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ, պարզվել է, որ նրանք հոկտեմբերի 8-ին, ժամը 18.00-ի սահմաններում, նույն տանը, վիճաբանության ժամանակ, ծեծի են ենթարկել 51-ամյա Վահան Զ.-ին, իսկ Սարգիս Հ.-ն դանակով հարվածել տուժողի ձեռքին եւ պատճառել վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն:





























