«Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն իր հայտարարության մեջ ինչ-որ բան ճիշտ էր ասում: Հայաստանը չի համաձայնել եւ չի ստորագրել մադրիդյան փաստաթուղթը կամ սկզբունքները»,- այսօր NEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան նշեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը, հավելելով, որ Հայաստանը փորձում է համենայն դեպս, օգտագործել դա որպես բանակցությունների համար հիմք:
«Այս մեկ անգամը ես կարող եմ համաձայնել ԱԳ նախարարի հետ: Իսկապես, Հայաստանն ու Ադրբեջանը չեն համաձայնել մադրիդյան սկզբունքներին, նրանք համաձայնել են միայն հանդիպել ու քննարկել այդ սկզբունքները»,- նշեց նա:
Այնուհետեւ խոսելով բանակցային գործընթացից, Ռ. Կիրակոսյանն ընդգծեց. «Բոլորը, անգամ Մինսկի խմբի անդամները հասկանում են, որ Ղարաբաղն Ադրբեջանին վերադարձնելու որեւէ հնարավորություն, կտանի պատերազմի: Դա անհնար է եւ վտանգավոր»: Նրա համոզմամբ, Ղարաբաղի ինքնորոշման հարցը լուծվել է շատ առաջ, իսկ ներկայումս միակ իրական հարցը նրանումն է, թե արդյո՞ք ԼՂՀ-ն ընդունոմ է անկախություն, թե միանում է Հայաստանին:



























