Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերությունն այսօր՝ հունվարի 19-ին բողոքի ակցիա է անցկացնելու ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ կայացրած դատավճռի:
ԳԱԼԱ-ի եթերում ժամը 21:00-ից 22:00-ը եթերում լինելու է միայն Նիկոլ Փաշինյանի լուսանկարը եւ վազող տողով գրվելու է այն անձանց եւ կազմակերպությունների անվանումները, ովքեր միանալու են այդ ակցիային: Ըստ նախապես որոշված ծրագրի, ակցիան կրելու է պարբերական բնույթ: Հեռուստաալիքի փոխանցմամբ, արդեն իսկ բազմաթիվ քաղաքացիներ եւ կազմակերպություններ միացել են ԳԱԼԱ-ի բողոքի ակցիային:
Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 19-ին դատավոր Մնացական Մարտիրոսյանը 7 տարվա ազատազրկման է դատապարտել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին: Վերջինս մեղադրվում էր քր.օր.-ի 316-1 (Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ) եւ 225-1 (Զանգվածային անկարգությունների կազմակերպում) հոդվածներով, իբր 2007թ. հոկտեմբերի 23-ին հարվածել է մի ոստիկանի, իսկ 2008թ. մարտի 1-ին կազմակերպել է զանգվածային անկարգություններ Մյասնիկյանի արձանի մոտ:




























