ԱՄՆ Մասաչուսեթս նահանգից Սենատի ընտրություններում հաղթանակ է տարել հանրապետական Սքոթ Բրաունը։ Այդ տեղը թափուր էր մնացել դեմոկրատ սենատոր Էդվարդ Քենեդիի մահվանից հետո։
Ընտրությունների ձայների 89 տոկոսի մշակման արդյունքում Բրաունը ստացել է ընտրողների քվեների 52 տոկոսը։ Նրա հիմնական մրցակցին, ավելի ճիշտ՝ մրցակցուհուն՝ դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Մարթա Քրոուքլիին աջակցել են 47 տոկոսը, հաղորդում է Associated Press-ը։
Այսպիսով Բրաունը կդառնա 41-րդ դեմոկրատ սենատորը ԱՄՆ Կոնգրեսի Վերին պալատում, որը ընդհանուր առմամբ ունի 100 սենատոր։ Սենատում Դեմոկրատական կուսակցության ղեկավար Հարրի Ռիդի խոսքերով, նորընտիր սենատորը իր տեղը կգրավի Սենատում, հենց որ ավարտվեն բոլոր թղթաբանությունները, հաղորդում է BBC-ն։
Մինչեւ Մասաչուսեթսի ընտրությունները, դեմոկրատները Սենատում որակական մեծամասնություն ունեին՝ 60-40, ինչը նրանց հնարավորություն էր տալիս Վերին պալատով անցկացնել ցանկացած օրենսդրական նախաձեռնություն։ Արեւմտյան լրատվամիջոցները նշում են, որ ԱՄՆ Սենատում այս հանրապետականի ընտրվելուց հետո Վերին պալատի նրա կուսակիցները հնարավորություն կունենան արգելափակել մի շարք օրինագծեր։




























