Հոկտեմբերի 15-ին, ժամը 16.00-ին, «Դեու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Դեմիրճյան եւ Պռոշյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 12-ամյա մի աղջկա:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























