Հոկտեմբերի 15-ին, ժամը 13.30-ին, «ԳԱԶ-32213» մակնիշի միկրոավտոբուսի վարորդը Երեւանի Գայի պողոտայում վրաերթի է ենթարկել 77-ամյա կնոջը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 23.00-ին, «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Խուդյակովի եւ Սաֆարյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 53-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























