Տավուշի մարզում սննդի եւ հանգստի կազմակերպման համալիրի ադմինիստրատորուհին, հյուրանոցի սենյակները պոռնկությամբ զբաղվելու համար տրամադրել է 5 մարմնավաճառների նպաստելով նրանց պոռնկությամբ զբաղվելուն: Բերդի ընդհանուր իրավասության դատարանից  NEWS.am-ին  տեղեկացրեցին, որ սույն գործը քննվում է իրենց մոտ:

54-ամյա Կ. Օ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011-2012թթ աշխատելով «Իսրայելյան» ՍՊԸ-ին պատկանող սննդի եւ հանգստի կազմակերպման համալիրում որպես հյուրանոցի ադմինիստրատոր, հյուրանոցի սենյակները պոռնկությամբ զբաղվելու համար տրամադրել է մարմնավաճառներ Ա. Գ-ին, Ա. Ղ-ին, Ա. Խ-ին, Զ. Փ-ին եւ Ա. Մ-ին, հաճախորդ տղամարդկանց հետ հանդիպելու նպատակով, դրանով իսկ նպաստելով պոռնկությամբ զբաղվելուն:

Գործը դատարանում վարույթ է ընդունվել  հոկտեմբերի 11-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:Քրեական գործ է հարուցվել  262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով` պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը երկու կամ ավելի անձանց օգտագործելով: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ՝ 3-6  տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ առանց դրա: