Առաջիկա մի քանի օրերին հանրապետությունում սպասվում է անկայուն եղանակ: Մասնավորապես, անձրեւներ են լինելու հունվարի 20-ին, 21-ին եւ 22-ին, հունվարի 23-ին կլինի առանց տեղումների եղանակ, սակայն ջերմաստիճանը կիջնի մինչեւ 0-ից -2 աստիճան, իսկ լեռնային շրջաններում` -7-ից -12 աստիճան ցուրտ:
Իսկ ահա հունվարի 24-ին Երեւանում ձյուն կտեղա: Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարության «Հայպետհիդրոմետ»-ի Օպերատիվ հիդրոօդերեւութաբանության կենտրոնից: Ըստ այդմ, հիմա ձյուն է գալիս Ջերմուկում, Տաշիրում, Մարալիկում, Դիլիջանում, Ապարանում: Մառախուղ է Մասիսում, Արտաշատում, Արարատում, Արթիկ- Արագած ճանապարհին: Ամպամած է Գավառում, Սեւանում, Իջեւանում, Դիլիջանում, Վանաձորում, Ստեփանավանում, Ալավերդիում, Նոյեմբերյանում, Թալինում, Գյումրիում, Գավառում, Երեւանում եւ Մարտունիում:




























