Փետրվարի 17-21-ը բուլղարական Յամբուլ քաղաքում կանցկացվի «Ստրանջա» անունով միջազգային մրցաշարը, հաղորդում է «Sportinfo.am» կայքը։ Հայաստանի բոքսի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լեւոն Հովհաննիսյանը հաղորդել է որ Հայաստանից մրցաշարին կմասնակցեն 6 բռնցքամարտիկ։ Ընդհանուր առմամբ մրցաշարին կմասնակցեն 10 երկրների հավաքականներ։

Հայաստանի հավաքականի մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը, իր հերթին, հայտնել է, որ արդեն կողմնորոշվել է, թե ում պետք է ընդգրկի հավաքականում, սակայն չի ուզում թեկնածուների անունները վաղօրոք նշել։