Հոկտեմբերի 22-ին, ժամը 18.50-ին,  «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ Վարդենիսի երկաթգծի կայարանի պետից ոստիկանության Վարդենիսի բաժնում  հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 09.25-ի սահմաններում,  թիվ 631 Էլեկտրաքարշը Շորժա-Վարդենիս ուղեմասի 165-րդ կմ-ի պիկ 3 հատվածում բախվել է ուղեմասում գտնվող խոշոր եղջերավոր անասունի, ինչի հետեւանքով 4 դատարկ վագոնները գծից դուրս են եկել` երկաթուղուն պատճառելով նյութական վնաս:

Ոստիկանության փոխանցմամբ, կատարվում է հետաքննություն:

Նշենք, որ ավելի վաղ ԱԻՆ լրատվական ծառայությունը հայտնել էր, թե վթարը տեղի է ոնեցել դեռեւս չբացահայտված հանգամանքներում: Միջադեպի հետեւանքով տուժածներ չկան, տարվում են վթարավերականգնողական աշխատանքներ: