Երեւանի Կոմիտասի պողոտայի 30 շենքի թիվ 7 շենքի բնակչուհին ընկել է բնակարանում, չի կարողանում տեղաշարժվել եւ նրան օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ է դուռը բացել: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հոկտեմբերի 25-ին, ժամը 09.46-ին:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման եւ հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը: Պարզվել է, որ խոհանոցի էլեկտրական սալիկին կերակուր է ծխացել:
Փրկարարները օդափոխել են բնակարանը: Հայտնաբերվել է անօգնական վիճակում գտնվող 92-ամյա Ա. Հայրապետյանը, ում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են բուժօգնություն:




























