10-րդ ընտրատարածքի Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը մերժել է Նիկոլ Փաշինյանի լիազոր ներկայացուցիչ Պատվական Հովակիմյանի 54 էջանոց բողոք-դիմումը: Վերջինս պահանջում էր անվավեր ճանաչել հունվարի 10-ին 10-րդ ընտրատարածքում կայացած մեծամասնական ընտրակարգով ԱԺ լրացուցիչ ընտրությունները: Դիմումը մերժելուն դեմ էր ԸԸՀ 8 անդամներից միայն «Ժառանգության» ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ ԸԸՀ-ն 10-րդ ընտրատարածքում տեղի ունեցած ընտրություններում որպես պատգամավոր ճանաչեց Արա Սիմոնյանին, Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչները դիմեցին վարչական դատարան, քանի որ ԸԸՀ-ն հրաժարվել էր ընդունել եւ քննարկել իրենց դիմումը: Վարչական դատարանը բավարարել էր այդ դիմումը, որի արդյունքում այսօր ԸԸՀ-ն ստիպված է եղել լսել Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի բողոքը, որը սակայն մերժել են: ԸԸՀ մերժումից հետո Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչները դիմելու են Սահմանադրական դատարան: