Տարածաշրջանի երկրների միջեւ համագործակցությունն ունի բավարար պոտենցիալ՝ խաղաղության, բարեկեցության եւ հանդարտության համար: Այդ մասին հունվարի 21-ին հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը՝ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպմանը, հաղորդում է IRNA գործակալությունը:

«Նրանք, ովքեր դավեր են նյութում մեր դեմ, շատ թույլ են, եւ հզոր երկրները արդարության իրենց ձգտման մեջ գտնվում են ճիշտ ճանապարհի վրա, որ որոշվում է երկկողմ հարաբերությունների համագործակցության մակարդակի բարձրացմամբ»,- հայտարարել է Ահմադինեջադը:

Ինչպես հայտնել է Իրանի նախագահը, երկրների միջեւ կան բարեկամական կապեր: Նա հավելել է, որ կողմերը լի են վճռականությամբ՝ իրականացնել համատեղ ծրագրեր եւ ակտիվ դեր խաղալ տարածաշրջանային գործընթացներում:

Ռոբերտ Քոչարյանն իր հերթին նկատել է, որ Հայաստանը ցանկանում է ընդլայնել իր կապերը Իսլամական Հանրապետության հետ՝ ընդգծելով, որ երկրները բավարար պոտենցիալ ունեն երկկողմ կապերի զարգացման համար եւ տարածաշրջանային համագործակցության մակարդակի բարձրացման համար:

Հիշեցնենք, որ Հայաստանի երկրորդ նախագահը հունվարի 20-ին հանդիպում է ունեցել Իրանի ԱԳՆ ղեկավար Մանուչեհր Մոթթաքիի հետ: Tehran Times թերթի տվյալներով, հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ համագործակցության, այնպես էլ տարածաշրջանային խնդիրներ: