Սմոլենսկի մերձակայքում լեհական N1 օդանավի աղետի գլխավոր վկաներից մեկը մեռած է հայտնաբերվել: Լեհական Յակ-40-ի 42-ամյա ինժեներ Ռեմիգիուշ Մուսին հոկտեմբերի 28-ի ուշ երեկոյան գտել են կախված է վիճակում` Վարշավայի ծայրամասում  գտնվող իր տան նկուղում: Ինչպես հայտնել է Վարշավայի շրջանային դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Դարիուշ Սլեպոկուրան, քննությունը հակված է ինքնասպանության վարկածին:

Նախագահական Տու-154-ի աղետի ժամանակ Մուսը գտնվել է Յակ-40-ում, որը ողբերգությունից մեկ ժամ առաջ վարյէջք էր կատարել «Սմոլենսկ-Սեւերնի» օդանավակայանում: Օդանավի ռադիոկայանով նա լսել է  ողբերգական  չվերթի անձնակազմի բանակցությունները սմոլենսկյան  հեռախոսավարի հետ: Ինժեներն իր ցուցմունքներում պնդել է, որ հերթապահը նախագահական ինքնաթիռին թույլ է տվել իջնել մինչեւ 50 մ` չնայած թանձր մառախուղին: Ըստ պաշտոնական վարկածի` հեռախոսավարը չի թույլատրել իջնել 100 մ-ից ցածր, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: 

 Օդային աղետի հետաքննության լեհական խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Անտոնի Մաչերեւիչը, որը դավադրության տեսության կողմնակից է, կարծում է, որ Մուսը գործի գլխավոր 2 վկաներից մեկն է: Երկրորդը Յակ-40-ի օդաչու Արթուր Վոշտիլն է, որին այժմ պետք է  հսկողության տակ վերցնել:

Լեհական նախագահական Տու-154 ինքնաթիռը 2010 թվականի ապրիլի 10-ին վթարի էր ենթարկվել Սմելենսկի մերձակայքում` վայրէջք կատարելիս: Զոհվել է 96 մարդ` անձնակազմի 8  անդամ եւ 88 ուղեւոր, այդ թվում նախագահ Լեհ Կաչինսկին, նրա կինը եւ Լեհաստանի ղեկավարության մի մասը:

Միջպետական ավիացիայի կոմիտեն 2011 թվականին հրապարակել էր  տեխնիկական հետաքննության վերջնական  հաշվետվություն, ըստ որի`  վթարի հիմնական պատճառը պահեստային օդանավակայան չգնալու անձնակազմի որոշումն է եղել: