Իսպանիայի հարավ-արեւմուտքում՝ Ալմերիա նավահանգստային քաղաքից ոչ հեռու, հինգշաբթի երեկոյան ծովն է ընկել փրկարարական մի ուղղաթիռ։

Ինչպես հայտնում է Associated Press-ը, ավիավթարից հետո երեք մարդ համարվում է անհայտ կորած։ Չորրորդ ուղեւորը, որին հաջողվել է հանել ծովից, ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց։

Ներկայումս ավիավթարի վայրում որոնողափրկարարական աշխատանքներ են կատարվում։

Վթարի պատճառները դեռես հայտնի չեն։ Հայտնի է միայն, որ վթարի պահին ուղղաթիռը փորձնական թռիչք է կատարելիս եղել։