Թուրքիայում հունվարի 22-ի վաղ առավոտյան ոստիկանության կողմից իրականացվել են համաժամանակյա գործողություններ՝ Ալ Ղաիդայի Թուրքիայում գտնվող անդամներ դեմ։

Թուրքական Samanyolu կայքէջի փոխանցմամբ՝ թուրքական ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցները համաժամանակյա գործողությունները իրականացրել են Թուրքիայի 16 նահանգներում, որոնց արդյունքում ձերբակալել են ահաբեկչական Ալ Ղաիդայի հետ կապեր ունեցող 120 կասկածյալ։