Կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւս մեկ անգամ լրատվամիջեցների հետ հանդիպել է 2009-ի ձեռքբերումները ներկայացնելու: Նույն թեմայով 2-րդ ամփոփիչ ասուլիսը տեղի է ունեցել ոչ թե ԿԳ նախարարությունում, այլ Կառավարության մամուլի սրահում: Նախարարը 2009թ. մի շարք ձեռքբերումներից է համարել նաեւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի ընդունումը: Վերջինս նշել է, որ օրենքը թույլ կտա նոր տեսակի կառավարման մոդելներ ներմուծել դպրոցներ, որի արդյուքնում մեր ուսումնական դպրոցները կդառնանա ավելի ինքնավար:

2009 թվականի ձեռքբերումներից բացի ներկայացրել է նաեւ անմիջապես իր հսկողության տակ գտնվող 2010 թվականի երեք կարեւոր ծրագրից: Դրանք են՝ ավագ դպրոցների դասագրքերի հրատարակումը, Դպրոցների տնօրենների հրատարակումը եւ բարձրագույն կրթության բարեփոխումները: