Հունվարի 20-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Արմավիրի մարզային վարչության եւ Արմավիրի բաժնի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ավազակային հարձակում եւ կողոպուտներ կատարելու կասկածանքով ոստիկանության Արմավիրի բաժին բերման են ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ՝ Մուհամեդ Սատեղիդոստը, նրա դուստր Խաթերե Սատեղիդոստը եւ Մեհրալի Խազալին:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ հանցավոր խումբը հունվարի 11-ին ժամանելով Հայաստան՝ ավազակային հարձակման եւ կողոպուտների միջոցով Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի, Նորապատ եւ Սարդարապատ գյուղերի մի շարք խանութներից բացահայտ հափշտակել է մոտ 400 հազար դրամ:
Ի դեպ, Իրավապահները հիմնավոր կասկածներ ունեն, որ Մուհամեդ եւ Խաթերե Սատեղիդոստների եւ Մեհրալի Խազալիի հանցավոր գործողություններից տուժածների թիվն անհամեմատ մեծ է:




























