Նախապատրաստական շրջանի հետ կապված՝ մայրաքաղաքային «Բանանցի» պլանները փոխվել են։ Ակումբն իր նոր մարզչի հետ մտադիր էր երկու ուսումնամարզական պարապունքներ անցկացնել Կիպրոսում, սակայն վերջում փոխել է իր պլանները եւ դրանք կանցկացնի Անթալիայում։
«Պատճառն այն է, որ Հայաստանից Կիպրոս ուղիղ չվերթեր այլեւս չեն գործում։ Դրա համար էլ նպատակահարմար ենք գտել փոխել մեր պլանները»,- «Ֆուտբոլ +»-ի հետ հարցազրույցում հայտարարել է «Բանանցի» նախագահ Սարգիս Իսրայելյանը։




























